ՀՀ տարածքում քաղաքացիական զենք ձեռք բերելու, զենք պահելու և կրելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ քայլերի և փաստաթղթերի ցանկը
Թարմացվել է։ 7 Օգոստոսի, 2022 թվական
Ներածություն
ՀՀ Ոստիկանության կայքում տեղադրված այս էջում ասվում է, որ ՀՀ տարածքում քաղաքացիական զենք ձեռք բերելու, զենք պահելու և կրելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
Որսորդական ողորկափող զենք ձեռք բերելու համար
- 3x4 չափի 2 լուսանկար
- անձնագրի պատճեն
- որսորդական վկայականի պատճեն
- Ձև-2 տեղեկանք պոլիկլինիկայից /զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների բացակայության վերաբերյալ/
- պետտուրքի վճարման անդորրագիր` զենք ձեռք բերող քաղաքացու անվամբ ձեռք բերման համար 4000 դրամ, պահելու կրելու թույլտվության համար 2000 դրամ /երկարացման դեպքում միայն 2000 դրամ/
Եթե պարզեցնենք գրվածը, ապա անհրաժեշտ 4 հիմնական նախապայման կա, որոնք են․
- չունենալ զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդություններ կամ ֆիզիկական թերություններ, որոնց ցանկը հաստատված է կառավարության որոշումով (ունենալ ձև֊2 տեղեկանք)
- ունենալ որսորդությամբ զբաղվելու իրավունք (լինել որսորդ միության անդամ, ունենալ վկայական)
- ունենալ անհրաժեշտ պետտուրքերի վճարման անդորրագրերը
- ապահովել զենքի պատշաճ պահպանությունը և այն պահելու անվտանգությունը/
Խորհուրդ #1
Որևիցե պետական հաստատություն այցելելուց առաջ, հնարավորության դեպքում զանգահարեք և ճշտող հարցեր տվեք։ Միգուցե գինը փոխված լինի, կամ այդ օրը ոչ աշխատանքային օր է, կամ մեկ այլ բան։
Խորհուրդ #2
Չնայած որ որոշ տեղեր կան բանկային քարտով վճարում անելու հնարավորություն, այնուամենայնիվ ունեցեք ձեզ հետ անհրաժեշտ գումարը կանխիկով։
Խորհուրդ #3
Աշխատանքային օրը բուժ հաստատություններում երբեմն ավարտվում է շատ շուտ։ Այցելեք հնարավորինս շուտ։
Խորհուրդ #4
Լուսանկարեք և/կամ պատճենեք ձեռք բերված փաստաթղթերը։
Խորհուրդ #5
Ցանկացած պետական կառույց (ոչ միայն) ներկայանալիս, ձեզ հետ ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ։
1. Տեղեկանք «ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ֊ից
-
ԱնվանումըՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ
-
ՎճարումըՏեղում / 3,000 կամ 5,000 ՀՀ Դրամ, Կանխիկ
-
ՊատասխանըՏեղեկանք թղթային տեսքով, 5,000 վճարելու դեպքում նույն օրը կամ 1 օրից, 3,000 վճարելու դեպքում 5 աշխատանքային օրից
-
Աշխատանքային ժամերը09։00 ֊ 15։00
-
Հեռախոս
-
Հասցե
քաղաք Երևան, Աճառյան 2-րդ նրբանցք, 2
2. Տեղեկանք «ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ֊ից
-
ԱնվանումըՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ
-
ՎճարումըՏեղում / 5,000 ՀՀ Դրամ / Կանխիկ
-
ՊատասխանըՏեղեկանք թղթային տեսքով / Հաջորդ օրը կամ նույն օրը
-
Աշխատանքային ժամերը09։00 ֊ 15։00
-
Հեռախոս
-
Հասցե
քաղաք Երևան, Աճառյան 1 փակուղի, 21
3. Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ N 489
ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2 հունիսի 2001 թվական, քաղ. Երևան
-
ԱնվանումըՏարածքային պոլիկլինիկա
-
ՎճարումըՏեղում / 8,000-15,000 ՀՀ Դրամ (կախված պոլիկլինիկայից), Կանխիկ
-
ՊատասխանըՁև-2 տեղեկանք թղթային տեսքով, նույն օրը (տեղում), անհրաժեշտ հետազոտությունները անցնելուց հետո
-
Վավերականության ԺամկետըՕրենքով` չկա։ Բայց ոստիկանությունում հաճախ պնդում են, որ 1 ամիս է ժամկետը։
4. Որսորդական վկայական
-
ԱնվանումըՈրսորդ Միություն
-
ՎճարումըՏեղում / 5,000 ՀՀ Դրամ, Կանխիկ
-
ՊատասխանըԹղթային վկայական / Դիմումի հաջորդ օրը
-
ՀասցեՈսրոսորդ միության գրասենյակ կամ ցանկացած որսորդական խանութ